Թիմ

Մեր կողմից սոցիալական դիտարկվող ճարտարապետական գործունեությունը նաև թիմային գործունեությունն է։ Ցանկացած նախագիծ իրականանում է բազմաթիվ անձանց պրոֆեսիոնալ գիտելիքների ու մարդկային փորձի հիման վրա, երկարատև և բազմակողմանի քննարկումների, բանավեճերի ու հիմնավորումների արդյունքում։ Չնայած յուրաքանչյուր նախագիծ ունի իր հիմնական «քարշակ» ճարտարապետը, սակայն հետազոտահեն նախագծային գործունեությունը նաև խարսխված է գիտելիքի, փորձի ու մտքերի փոխանակման վրա, ուստի մեզ համար թիմային աշխատանքը հաճելի շփումից ու ժամանացից բացի (չնայած այդ մասն էլ ենք շատ սիրում) նաև ավելի արդյունավետ ու ոգևորիչ արդյունքի գրավականն է։
Իրինա Մերդինյան, ավագ ճարտարապետ
Ավարտել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի մագիստրատուրան: Ուսման վերջին տարիներին զուգահեռ աշխատել է մի շարք ճարտարապետական գրասենյակներում՝ ձեռք բերելով իր առաջին փորձառությունը։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է հիմնականում ներքին ձևավորմամ զբաղվող կազմակերպությունում՝ որպես ծրագրի ղեկավար։ 10 տարիների աշխատանքային փորձի ընթացքում իրականացրել է հասարակական, սպասարկման, բնակելի, ժամանցային և քաղաքացիական օբյեկտների մի շարք թիմային և հեղինակային նախագծեր: Բացի վերոնշյալ նախագծերն իրականացնելուց, Իրինան կարողանում է հեշտությամբ լեզու գտնել ցանկացած տեսակի բնավորություն ունեցող մարդու հետ․ այնպես, որ մեր թիմում ինտեգրվելու խնդիր չեք ունենա։
Հովհաննես Բաղջյան, ճարտարապետ
2009-2013 թվականներին սովորել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում, ստացել բակալավրի աստիճան, ապա ուսանել նաև Մոսկվայի պետական ճարտարապետական համալսարանում։ Վերադառնալով ուսումը շարունակել և ստացել է մագիստրոսի, ապա նաև ասպիրանտի գիտական աստիճան։ Աշխատել է մի քանի ճարտարապետական գրասենյակում, ապա տարիներ շարունակ հանդիսացել գլխավոր ճարտարապետ։ Ունի ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ, որի ընթացքում նախագծել է տարատեսակ հասարակական և բնակելի շենքերը։ Ճարտարապետությունից զատ հետաքրքրված է լուսանկարչությամբ և մարտարվեստով, մասնավորապես՝ վերջին տարիներին բրազիլական ջիու-ջիթսու մարտարվեստը։
Գագիկ Խաչատրյան, ճարտարապետ
Ավարտել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բակալավրիատը և միացել է մեր թիմին որպես կրտսեր ճարտարապետ։ Մինչ այդ մասնակցել է տարբեր նախագծերի մշակման, և համակարգել ուրբանլաբի կազմակերպած «Վերբեռնելով ՆՓԱԿ-ը» ճարտարապետական մրցույթը։ Ճարտարապետությունից զատ հետաքրքրված է տեղեկատվական և տարածական տեխնոլոգիաներով։
Նվարդ Ղամբարյան, կրտսեր ճարտարապետ
Նվարդը 2019-ին ավարտել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բակալավրիատը. այս տարի կստանա մագիստրոսի աստիճան։ Մեկ կիսամյակ սովորել է նաև Միլանի Պոլիտեխնիկական համալսարանում՝ ճարտարապետության և դիզայնի բաժնում։ Ուսման վերջին տարիներին զուգահեռ աշխատել է մի քանի ճարտարապետական գրասենյակներում՝ որպես ճարտարապետ, ինչպես նաև անդամակցել՝ տարատեսակ մշակութային ՀԿ-ների։ Ճարտարապետությունից զատ հետաքրքրված է խոհարարությամբ և ճափորդությամբ։
Արթուր Մելքոնյան, կոսնտրուկտոր
Ավարտել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը ստացել ճարտարագետ-շինարարի որակավորում, այնուհետև ավարտել ասպիրանտուրան, ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան 2009 թվականին, ունի 5 գյուտեր։ Մասնագիտական գործունեությունը սկսել է 2006 թվականից որպես ինժեներ-կոնստրուկտոր։ Համահեղինակ է հանդիսանում մի շարք կառույցներ, որոնք շահագործվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Ունի աշխատանքային եզակի կառույցների նախագծման փորձ, որոնց բարձրությունն անցնում է 180 մ-ը։ Արթուրը կարծում է՝ հետաքրքիր և յուրօրինակ նախագծերի իրականացումը դեռ առջևում է։ Նա սիրում է իր ու մեր առջև բարդ ու համարձակ խնդիրներ դնել ու, բնականաբար, լուծել դրանք։
Լենա Մաթևոսյան, գրասենյակի կառավարիչ
Ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետն, ունի բակալավրի կրթական աստիճան: 2016-2017 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության կառավարությունում՝ որպես արտաքին կապերի մասնագետ, 2018-2019 թվականներին Կադաստրի կոմիտեում՝ որպես ղեկավարի օգնական։ 2017 թվականին կրթական-կամավորական ծրագրով մեկնել է Գերմանիա, բնակվել և սովորել Բավարիայի շրջանի Վյուրցբուրգ քաղաքում։ Այժմ սովորում է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում։
Նախկինում մեզ հետ համագործակցել են․
Ագաթա Հարությունյան
Անի Արզումանյան
Անի Ավետիսյան
Անի Ղազարյան
Աննա Ակտարյան
Անուշ Հարությունյան
Արեգ Համբարյան
Արմինե Շաhբազյան
Արփա Համբարչյան
Դերենիկ Բաղրամյան
Գևորգ Թորոսյան
Համբիկ Կարամանուկյան
Գևորգ Արաքելյան
Նանե Թումանյան
Նինա Ներսիսյան
Սևադա Պետրոսյան
Շահեն Խասիկյան
Վրույր Ենոքյան
Րաֆֆի Մնաչեկանյան
Սիմոն Համամջյան
Վարդենի Վարդանյան