Ծառայություններ

ՍՊ2 ճարտարապետական գրասենյակն իրականացնում ձևավորման և պլանվորման ողջ շղթայի իրականացման ծառայություններ, մասնավորապես.
- բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ճարտարապետական նախագծում՝ հայեցակարգային առաջարկների (էսքիզային նախագիծ) և տեխնիկական (աշխատանքային) փաթեթի մշակում, նախահաշվային և մրցութային փաթեթների պատրաստում,
- քաղաքային պլանավորման (քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի) մշակում, այդ թվում՝ գլխավոր հատակագծեր, գոտիավորման նախագծեր, կառուցապատման հայեցակարգեր,
- պատմականորեն ձևավորված միջավայրերի և հուշարձանների պահպանության նախագծային փաթեթների մշակում, այդ թվում՝ վերականգնման, վերօգտագործման և ամրակայման նախագծեր, ինչպես նաև պահպանության կառավարման պլաններ,
- (մեծագույն հաճույքով) տաղավարների, ցուցահանդեսների և այլ տարածությունների ձևավորման նախագծերի մշակում և իրականացում,
- նախագծերի կառավարում՝ հանդես գալով ոչ միայն որպես նախագծող, այլև պատվիրատուի ներկայացուցիչ տարբեր ընդգրկման շինարարական նախագծերում,
- տարբեր ընդգրկման կառուցապատման նախագծերի համար տեխնիկական առաջադրանքների կազմում և փաթեթների մշակում,
- միջազգային չափանիշներով ճարտարապետական և քաղաքային մրցույթների փաթեթների պատրաստում և կազմակերպում,
- քաղաքային պլանավորման և համայնքային զարգացման փորձագիտական խորհրդատվություն,
- կառուցապատման և անշարժ գույքի խոշոր գործարքների մասնագիտացված խորհրդատվություն։