Հատիս լեռան հյուսիսային լանջի ստորոտում գտնվող Զովաշեն գյուղն ունի շատ հետաքրքիր կենսապատկեր։ Մի քանի տարի առաջ հիմնադրված նշենիների այգուն կից կառուցվում է բնակելի տուն։ Այն իր ճարտարապետական ձևով կրկնում է գյուղի տեղական ճարտարապետությունը՝ փորձելով միահյուսվել գյուղին, կարծես այն ի սկզբանե այնտեղ էր։
Բնակելի տան ներսն ու դուրսը, արհեստանոց-հյուրատունը, բացօթյա տարածքները կարծես նույն վարպետի ձեռքով անշտապ կառուցված համալիրի մաս լինեն։ Համալիրի տարբեր հատվածներից բացվում են տեսարաններ դեպի շրջակա սարերն ու դաշտերը՝ հնարավորություն տալով նորովի բացահայտել բնական ու մարդածին կենսապատկերը։
Նախագծման թիմ
Ճարտարապետություն՝ Սարհատ Պետրոսյան, Գագիկ Խաչատրյան