Green Climate Fund-ի ֆինանսավորմամբ «Երևան քաղաքի հարմարվողականության ծրագիրը» աջակցում է ՀՀ կառավարությանը կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային ծրագրի մշակման գործում, որն ուղղված է երկարաժամկետ կայունության նպատակով դրա ինստիտուցիոնալացումն ապահովելու հիմնարար ներուժի ամրապնդմանը:
Ծրագրի նպատակն է վերացնել առկա խոչընդոտները, աջակցել կլիմայի փոփոխության հարմարվողականության ներդրումների առաջնահերթությանը վեց գերակա ոլորտներում (ջրային ռեսուրսներ, գյուղատնտեսություն, էներգետիկա, առողջապահություն, զբոսաշրջություն և ենթակառուցվածքներ) երկու մարզերում, ինչպես նաև բնակավայրերի և համայանքների մակարդակներում, մշակել հարմարվողականության պլաններ և ընդլայնել հարակից խնդիրների բացահայտումը:
Ծրագիրն ուղղված է լինելու նաև տեղական կարողությունների հզորացմանը, հատկապես կանանց և խոցելի խմբերի աջակցությանը: Գլխավոր նպատակն է օգնել ձևակերպել և զարգացնել Երևան քաղաքի հարմարվողականության պլանը՝ ուղղորդելու կլիմայի փոփոխության համապարփակ գործողությունները: