Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հանդիսանում է անկախության շրջանի ամենահաջողված կրթական նախաձեռնություններից մեկը, որը, սկզբնավորվելով Երևանում, ունի բազմաթիվ մասնաճյուղեր Հայաստանում և այլ երկրներում։
Ձևավորվելով որպես արտադպրոցական կրթական նախաձեռնություն՝ այն ժամանակի ընթացքում վերածվել է տեղեկատվական տեխնոլոգիաների խոշոր հանգույցի։
Թումանյանի անվան այգում գտնվող Թումոյի հիմնական շինության հարակից տարածքում նախատեսվում է կառուցել կրթական տարբեր շինություններ։
Այդ նպատակով է նախաձեռնվել Թումոյի համալիրի գլխավոր հատակագծի մշակումը, որի շրջանակում մենք նպատակ ունեինք նոր կառուցվող շենքերն ինտեգրել Հալաբյան փողոցի հանրային կյանքին՝ միևնույն ժամանակ հաշվի առնելով Աբելյան փողոցի նախատեսված զարգացումները։
Առաջադրվեց նաև, դեռևս խորհրդային տարիներին նախատեսված և մասամբ կառուցված Աջափնյակ մետրոյի կայարանի աշխատանքներն ավարտելու, ինչպես նաև Թումանյանի այգին Հրազդանի կիրճի հանրային կանաչ զանգվածի հետ ինտեգրելու գաղափարը։
Նախագծային թիմ
Ճարտարապետություն՝ Սարհատ Պետրոսյան, Գագիկ Խաչատրյան