Նախորդ դարի 50-ականներին կառուցված Երևանի առանձնատներով թաղամասը դանդաղորեն վերափոխվում է բազմահարկ շենքերով թաղամասի։ Փորձելով հնարավորինս մեղմորեն ապահովել այդ անցումը` վեցհարկանի բազմաբնակարան բնակելի շենքը «ջլատվեց» տարբեր շենքերի՝ պահպանելու թաղամասի ոգին և մասշտաբը։
Առաջին հարկի կոմերցիոն տարածքները, խորը բնակարանի ընդհանուր տարածքների հետ ներառված պատշգամբներն ու ընդհանուր օգտագործման հարթ տանիքը փորձելու են ապահովել կիսաառանձնատնային կենսակերպը։
Նախագծային թիմ
Ճարտարապետություն՝ Սարհատ Պետրոսյան