Սևանի Գրողների հանգստյան տունը ներկայացնում է Խորհրդային մոդեռնիստական ճարտարապետության 2 դարաշրջան՝ 1930–ականների ուշ Խորհրդային ավանգարդիստական ժամանակաշրջանի բնակելի մասնաշենքը և 1960-ականների խորհրդային մոդեռնիզմի ճարտարապետության նմուշ հանդիսացող ճաշարանային կառույցը, որոնք երկուսն էլ նախագծել են ականավոր հայ ճարտարապետներ Գևորգ Քոչարը և Միքայել Մազմանյանը։
2016-2017 թվականներին ներգրավված լինելով շենքի վերականգնման աշխատանքներին՝ մեր թիմը կատարել է շենքի նախնական տեխնիկական գնահատումը, ինչպես նաև իրականացնելու է շենքի վերականգնման և վերաօգտագործման նախագիծը։ Ծրագիրն իրականացվում է Հայստանի գրողների միության պատվերով և ֆինանսավորվում է Գեթի hիմնադրամի «Պահպանելով արդին» ծրագրի շրջանակներում։
Նախագծային թիմ
Ճարտարապետություն՝ Սարհատ Պետրոսյան, Անուշ Հարությունյան, Զարեհ Ղարիբյան
Ինտերիերի դիզայն՝ Սարհատ Պետրոսյան, Իրինա Մերդինյան
Կոնստրուկցիա՝ Հայնախագիծ
Ապակյա կոնստրուկցիաներ՝ Վահե Ռամազյան