Վերջին տարիներին Երևանի կենտրոնի ակտիվ կառուցապատման արդյունքում ի հայտ են եկել այդ կառուցապատման տրամաբանությունից դուրս մնացած հատվածներ։
Հաշվի առնելով նաև անշարժ գույքի արժեքները՝ դրանք բոլորը ենթակա են պարզ վերացման։ Նման իրավիճակում էր հայտնվել նաև Ամիրյան և Սարյան փողոցների հատման կետում գտնվող մեկ-երկհարկանի տների խումբը։ Հարակից՝ 1950-ականներին թվագրվող դպրոցի հետ ինտեգրելու և վերարժևորելու շրջանակում առաջարկվեց պահպանել և վերակենդանացնել այդ թաղամասը՝ դիտարկելով դրա վերին հատվածում բազմաբնակարան շենքի և հյուրանոցի շենքերը։
Նախագծով ուժեղացվում և արդիականացվում էր նաև Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցն ու ամրապնդում իր գոյության իրավունքը գերխիտ ուրբանիզացիայում։
Այս թաղամասի լուծումը միմյանց էր կապում նաև Երևանի հնագույն թաղամասերից Կոնդն ու Գլխավոր պողոտան։
Նախագծային թիմ
Ճարտարապետություն՝ Սարհատ Պետրոսյան, Գագիկ Խաչատրյան