«Կուտինայի (Քեոթահիայի) հայկական հախճապակու արվեստ» ցուցահանդեսը Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հետ արդեն գոյություն ունեցող համագործակցության արդյունք է։ Թանգարանի ժամանակավոր ցուցադրության սրահում ավանդական հախճապակու ցուցադրության կազմակերպման հիմնական խնդիրն էր ապահովել ցուցադրության ներդաշնակությունը շենքի ճարտարապետության (հեղինակ՝ Արթուր Մեսչյան) և մշտական ցուցադրության (հեղինակ՝ Ալբերտո Տորսելի) հետ։
Նայիրի Խաչատուրեանի համադրած ցուցահանդեսի աշխատանքային գործընթացում մեր թիմն իրականացրեց թե՛ ցուցադրության, թե՛ ցուցահանդեսի ողջ տպագրական նյութերի ձևավորման աշխատանքները։
Նախագծի թիմ
Ձևավորում ՝ Սարհատ Պետրոսյան, Նանե Թումանյան