ՀՀ Սյունիիքի մարզի Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկ բնակավայրի գլխավոր փողոցի հարավային հատվածում նախատեսված են վեց բնակելի տներ՝ Արցախից տեղահանված ընտանիքների համար։ Մշակվել Է երկհարկանի տան նախագիծ՝ երեք ննջասենյակով։ Առաջին հարկում նախատեսված են նաև հյուրասենյակ՝ խոհանոցով և սանհանգույցով։
Երկհարկանի տներում օգտագործվել է տեղական քարի ավանդական շարվածք, որով նորակառույց տները հնարավորինս միահյուսվելու են գյուղական ավանդական հյուսվածքին։