Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գրասենյակի նախագիծը նպատակ էր հետապնդում ստեղծել կենսուրախ, աշխատանքի համար արդյունավետ ու փոփոխությունների համար ճկուն միջավայր։ Այն նախատեսված է շուրջ 20 մշտական աշխատակիցների և այցելող կամավորների համար: Հիմնադրամի աշխատելաոճը նախագծային թիմին ուղղորդեց տարածքը կահավորել ոչ ստանդարտ գրասենյակային կահույքով և սարքավորումներով, ինչպիսին են շարժական անձնական աշխատակայանները՝ աշխատանքային սեղանների փոխարեն, պատի երկայնքով ապակե սպիտակ գրատախտակը և այլն:
Տարածքը առավել ճկուն է դառնում տարատեսակ գործունեության համար շարժական դռների շնորհիվ: Փոքր, սակայն դեպի ընդհանուր տարածք բաց խոհանոցը աշխատակիցներին ու այցելուներին հնարավորություն է տալիս աշխատանքային շփումը դարձնել ավելի անմիջական: Գրասենյակին կից տարածքում նախագծի շրջանակում ստեղծվեց ունիվերսալ մեդիա կենտրոն, որն ունի ընդհանուր ժողովների և կոնֆերանսների դահլիճ՝ համալրված համընթաց թարգմանություններ կատարելու համար նախատեսված սենյակով, նկարահանումների համար նախատեսված աուդիո, վիդեո և լուսային սարքավորումներով ենթակառուցվածքներ, գրադարանային տեղեկատվական հանգստի անկյուն՝ փոքր ընդունելությունների կազմակերպման համար խոհանոցով։
Նախագիծն իրականացվել է ճարտարապետ, նախագցի համահեղինակ Սևադա Պետրոսյանի հետ համագործակցության շրջանակում։
Նախագծային թիմ
Սարհատ Պետրոսյան
Սևադա Պետրոսյան