Հայաստանի մանուկներ հիմնադրամի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնները հանդիսանում են համայնքային զարգացման յուրահատուկ հնարավորություն։ Թվով երկրորդ ՍՄԱՐԹ կենտրոնը նախատեսված է Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում։
Մոտ 95 հա մակերեսով ընդհանուր տարածքում նախահեստվում է կառուցել առաջին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանը (campus):
Մեր կազմակերպության կողմից մշակված միջազգային բաց ճարտարապետական մրցույթի միջոցով աշխարհահռչակ Իսպանացի ճարտարապետ Ալբերտո Կամբո Բաեզան, տեղական DAAP ճարտարապետական ընկերության հետ համատեղ մշակում են տարածքի հիմնական շինության՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ու Երեխաների և ընտանիքի կենտրոնի շենքերը։
Մեզ համար հետաքրքիր էր նախանշել տարածքի զարգացման տեսլականն ու առաջադրել շարժման, կանաչապատման, լուսավորության և կողմնորոշման ռազմավարությունները։
Նախագծային թիմ
Գլխավոր ճարտարապետ՝ Սարհատ Պետրոսյան
Ճարտարապետ՝ Գագիկ Խաչատրյան
Էլեկտրականության ինժեներ` Արամ Ասրիյան
Ճանապարհային ինժեներներ` Հարություն Ավագյան, Տիգրան Ավագյան
Ծառագիտության խորհրդատու` Էդգար Մելքոնյան
Լուսավորության խորհրդատու` Սեվադա Պետրոսյան (Archi-Walkie)
Ջրամատակարարման ինժեներ` Գուրգեն Փոստոյան (Մալոնա ՍՊԸ)