Երևանի բուսաբանական այգին հանդիսանանում է Երևանի ամենախոշոր կանաչ զանգվածներից մեկը։ Այն ունի գիտական և հանրային նշանակություն՝ հանդիսանալով ընդհանուր օգտագործման կանաչ տարածք։
Բուսաբանական այգին հիմնադրվել է 1935 թվականին, ինչից հետո հիմնական բարեկարգման աշխատանքներ չեն իրականացվել։ Այդ նպատակով 2023 թվականին Հովնանյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Բուսաբանական այգու ընկերներ» ՀԿ-ի կողմից նախաձեռնվեց «Հիշատակի պուրակի» նախագծումն ու կառուցումը։
Ըստ նախագծային առաջադրանքի այն պետք է ունենա որոշակի կրթական նշանակություն՝ միևնույն ժամանակ ծառայլելով որպես կանաչ հանրային տարածք։ Ընդհանուր տարածքը զբաղեցնում է 6'055 քմ, որն ամբողջությամբ կանաչապատ է։
Նախագծային հայեցակարգային լուծման նպատակն է ապահովել նախագծային առաջադրանքով նախանշված գոտիները՝ միևնույն ժամանակ պահպանելով կանաչ զանգվածը, ծառերի սաղարթը, ինչպես նաև առավելագույն ջրաթափանցելիությունը, որը հասնում է 99%-ի։
Ջրաթափանց մակերեսների նման հարաբերակցության նպատակով տարածքում առկա են հիմնականում ավազե կամ խճապատ արահետներ և հարթակներ։
Տարածքի բոլոր 260 ծառերը պահպանվում են, ևս 60-ն առաջարկվում է տնկել բարեկարգման շրջանակում։
Նախագծային թիմ
Ճարտարապետություն՝ Սարհատ Պետրոսյան, Իրինա Մերդինյան
Ուղղաձիգ հատակագծում՝ Կարեն Առաքելյան
Դենդրոլոգ՝ Էդգար Մելքոնյան
Էլեկտրականության ինժեներ՝ Մհեր Կրիկորյան
Լուսավորության խորհրդատու՝ Սևադա Պետրոսյան
Ջրամատակարարման համակարգեր՝ Գուրգեն Փոստոյան (Մալոնա ՍՊԸ)
Նախահաշվի կազմում՝ Լիլիթ Պետրոսյան
Շինհրապարակի կազմակերպում՝ Արմինե Ղուլյան