Բնակելի տունը գտնվում է Վայոց ձորի մարզի Արենի համայնքի համանուն բնակավայրի նոր թաղամասում։ Մեր ցանկությունն էր նախագծել այնպիսի բնակելի տուն, որը լավագույնս կինտեգրվի գյուղական հյուսվածքին, ինչպես նաև կծառայի որպես յուրահատուկ դիտահարթակ 14-րդ դարով թվագրվող Արենիի Սբ. Աստվածածին հրաշագեղ եկեղեցուն ու իր կենսապատկերին։ Այս խնդիրը լուծելով՝ նաև ցանկություն կար վերարժևորել տեղական բնակելի շինարարության ավանդույթներն ու տեղական շինարարական նյութերի օգտագործումը։ Այդ իսկ պատճառով, շարունակելով այդ բազմադարյա ավանդույթները՝ տան հիմնական կառույցը որոշեցինք կառուցել տեղական հողախառնուրդից (rammed earth), պաշտպանելով այն հողմնահարումից և եղանակային այլ ազդեցություններից։
Նախագծային թիմ
Ճարտարապետություն՝ Սարհատ Պետրոսյան, Իրինա Մերդինյան