Արենի գյուղն իր խաղողի հայտնի տեսակով ու 14-րդ դարով թվագրվող Սբ. Աստվածածին եկեղեցով Հայաստանի ամենահետաքրքիր բնական ու մշակութային կենսապատկեր (լանդշաֆտ) ունեցող տարածքներից մեկն է։ Մանկապարտեզը գտնվում է գյուղի կենտրոնական, սակայն կառուցապատման եզրային հատվածում՝ բնակելի տների շարքի վերջում։
Մեր մոտեցման նպատակն է ոչ միայն ինտեգրել մանկապարտեզը Արենիի հրաշագեղ կենսապատկերին, այլև այն դարձնել բնակելի տների տրամաբանական շարունակությունը։
Մանկապարտեզի դահլիճը ծառայելու է նաև որպես համայնքի մշակութային կենտրոն։ Կից համայնքային այգին ևս կնպաստի, որ մանկապարտեզը դիտարկվի որպես համայնքային հավաքատեղի։
Նախագծման թիմ
Ճարտարապետություն՝ Սարհատ Պետրոսյան, Իրինա Մերդինյան
Կոնստրուկցիա՝ Արթուր Մելքոնյան
Ջրային համակարգեր՝ «Մալոնա» ՍՊԸ
Լուսավորություն՝ Սևադա Պետրոսյան
Ուղղաձիգ հատակագծում՝ Կարեն Առաքելյան
Կանաչապատում՝ Էդգար Մելքոնյան