Ասիական զարգացման բանկի կողմից Շրջակա միջավայրի նախարարության պատվերով Adwise խորհրդատվական ընկերությանն էր վստահվել կառուցապատման չափանիշների և ուղեցույցների միջոցով Սևանի ազգային պարկի տարածքում զբոսաշրջության զարգացմանը միտված տարածական պլանավորման կարգավորումների վերաբերյալ առաջարկությունների մշակումը ։ Մեր ընկերությունը հանդիսացել է նախագծի ազգային, տարածական պլանավորման խորհրդատուն, իրականացրել է նախագծի տեղայնամցան աշխատանքները հոլանդացի քաղաքային պլանավորող Էննո Զույդեմայի և զբոսաշրջության խորհրդատու Նիկոլաս Պեռռեի մասնակցությամբ։
Սևանա լճի առափնյա հատվածի զարգացումները վերջին հարյուրամյակում ունեցել են բավականին դրամատիկ ընթացք։ Լճի մակարդակի կտրուկ նազվումը, և բարձրացումը, ապա անկախության շրջանում թույլ կառավարումը, հանգեցրել են լճի վրա մարադծին ազդեցությունների արդյունքում նոր խնդիրների առաջացմանը։
Այս խնդիրների թնջուկին ավելացնելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված զարգացումները՝ անհրաժեշտություն է առաջացել նորովի գնահատել իրավիճակը ևերկարաժամկետ ծրագրավորմամբ կարգավորել զբոսաշրջության զարգացման ուղիները՝ կիրառելով տարածական պլանավորման նոր գործիքակազմ։